Ջենովայում կամրջի փլուզման պատճառը կոռուպցիան է

19:54   16 Օգոստոս 2018    117

Իտալիայի Ջենովա քաղաքում կամրջի փլուզման պատճառը կարող է կոռուպցիան լինել։ Դա մատնանշում է հնացող և վատ վերանորոգված իտալական ենթակառուցվածքը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

The Times-ի պնդմամբ՝ իտալացիները վստահ են, որ շինարարական աշխատանքների ընթացքում մի շարք շահագրգռված անձինք կաշառք են ստանում։

Դրա վառ օրինակն է 1996-ին մեկնարկած Սալերնոյից Ռեջո դի Կալաբրիա ընկած 443 կմ երկարությամբ ճանապարհի շինարարությունը, որն ավարտվել է միայն 2018-ին։ Տեղի բնակիչների պնդմամբ՝ պատճառը մաֆիոզներն էին, որոնք իրենց առանձնատների մերձակայքունմ ճանապարհ չէին ցանկանում։

Իտալիայում կամուրջը փլուզվել է օգոստոսի 14-ին։ 38 մարդ է զոհվել, ներառյալ՝ 3 անչափահաս։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները