Մինչեւ 20 մարդ Է անհայտ կորած համարվում Ջենովայում կամրջի փլվելուց հետո

16:07   16 Օգոստոս 2018    136

Իտալիայի Ջենովա քաղաքի գլխավոր դատախազ Ֆրանչեսկո Կոցին օգոստոսի 16-ին հայտարարել Է, որ 10-ից մինչեւ 20 մարդ մինչ այժմ կարող Է գտնվել քաղաքում փլուզված կամրջի փլատակների տակ:

ANSA գործակալությունը նշում Է, որ իտալացի փրկարարները երրորդ օրն անընդմեջ մարդկանց են փնտրում կամրջամասի փլվելու վայրում:

Ջենովայի փրկարար ծառայության ներկայացուցիչ Սոնյա Նոչիի խոսքով՝ գործողությունը կշարունակվի այնքան ժամսանակ, քանի դեռ չեն հայտնաբերվի անհայտ կորած համարվող բոլոր մարդիկ:

Տեղի իշխանությունները մինչ այժմ չգիտեն, թե ստույգ քանի ավտոմեքենա Էր կամրջով ընթանում փլուզման պահին, ուստի եւ հայտնի չԷ, թե քանի մարդ կարող Է գտնվել փլատակների տակ: Վերջին տվյալների համաձայն, ողբերգության զոհ Է դարձել 38 մարդ, այդ թվում՝ չորս ֆրանսիացի եւ երկու ալբանացի: Նախօրյակին հաղորդվել Էր 39 զոհվածների մասին, բայց այնուհետեւ այդ տվյալները ճշտվել Էին:

Եվս 16 մարդ վնասվածքներ Է ստացել, նրանցից տասի վիճակը գնահատվում Է՝ ծանր: Օգոստոսի 15-ին Իտալիայի նախարարների կաբինետը հավանություն Է տվել մեկ տարի ժամկետով արտակարգ դրության ռեժիմ սահմանելուն եւ հայտարարել, որ զոհվածներին հրաժեշտի ազգային արարողությունը տեղի կունենա օգոստոսի 18-ին Ջենովայում: 1960-ական թվականներին կառուցված կամրջի 200-մետրանոց հատվածի փլուզումը տեղի Է ունեցել օգոստոսի 14-ի ցերեկը: Իշխանությունները ենթադրում են, որ դրա պատճառը կարող Է դառնալ օբյեկտի կոնստրուկցիաների թուլացումը: Կամրջի վիճակը, ինչպես նշում են իտալական ԶԼՄ-ները, վաղուց Էր մտահոգում մասնագետներին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ջենովա  


Վերնագիրի այլ պիտակները