Կոնգոյում Էբոլա վիրուսի պատճառով մահացածների թիվը հասել է 42-ի

20:32   16 Օգոստոս 2018    133

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Daily Nation»-ին, Կոնգոյի հանրապետությունում արդեն 42 մարդ է մահացել Էբոլայի վիրուսի տարածման պատճառով։

Ավլի վաղ հաղորդվել էր 20 մահացածի մասին։

Վտանգավոր վիրուսը արագորեն տարածվում է երկրի տարածքում, բժիշկներն արդեն ֆիքսել են վարակման 66 դեպք։ Կոնգոյի առողջապահության նախարարության տվյալներով՝ մահացածների թիվը 42 է։

Հայտնի է, որ տեղի բնակիչները փորձում են լքել իրենց տները, սակայն վիրուսի տարածման շրջաններում ժամանակավորապես արգելվել է մարդկանց տեղաշարժն առանց նախնական բժշկական ստուգումների։ Նման կերպ իշխանությունները փորձում են կանխել վիրուսի տարածումը հարևան շրջաններ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Կոնգո   Էբոլա  


Վերնագիրի այլ պիտակները