ԱՄՆ–ի թերթեր դատապարտել են ԶԼՄ-ների նկատմամբ Թրամփի քաղաքականությունը

20:48   16 Օգոստոս 2018    222

ԱՄՆ–ի հարյուրավոր թերթերը սատարել են ազգային լրատվամիջոցների նկատմամբ նախագահ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականության դեմ բողոքի ցույցերը՝ հինգշաբթի երկրում մամուլի ազատության վրա նախագահի հարձակումները դատապարտող խմբագրական հոդվածներ տեղադրելով։

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, այս մասին չորեքշաբթի Associated Press գործակալությանը հայտնել է այդ ակցիայի նախաձեռնող, The Boston Globe թերթի պատասխանատու խմբագիր Մարջորի Պրիտչարդը։

«Նախագահ Թրամփի քաղաքականության ակյունաքարը մամուլի ազատության վրա մշտական հարձակումներն են։ Լրագրողներն այլեւս չեն բնորոշվում որպես ամերիկացիների բարեկամներ, այլ ավելի շուտ «ժողովրդի թշնամիներ»։ Այս անընդհատ հարձակումները մամուլի ազատության վրա հղի են վտանգավոր հետեւանքներով։ Մենք մեր խմբագիր գործընկերներին կոչ ենք անում միանալ մեզ եւ իրենց խոսքով արձագանքել այդ հիմնարար սպառնալիքին»,–ասված է The Boston Globe–ի խմբագրական հոդվածում:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները