Վախճանվել Է Հնդկաստանի նախկին վարչապետ Աթալ Բիհարի Վաջփային

21:19   16 Օգոստոս 2018    107

Hayatsk.info-ն հայտնում է, որ օգոստոսի 16-ին 93 տարեկան հասակում վախճանվել Է Հնդկաստանի նախկին վարչապետ Աթալ Բիհարի Վաջփային:

Վաջփային, որը Հնդկաստանի՝ թվով 11-րդ վարչապետն Էր, ընթացիկ տարվա հունիսի 11-ին հիվանդանոց Էր տեղափոխվել երիկամների եւ բրոնխների հիվանդություններով: Մինչ օրս նա գտնվում Էր Բժշկական գիտությունների համահնդկական ինստիտուտում (AIIMS), որը երկրի առաջատար բժշկական կենտրոններից մեկն Է:

Աթալ Բիհարի Վաջփային Հնդկաստանի վարչապետի պաշտոնն զբաղեցրել Է 1996 թվականին եւ 1998-2004 թՎականներին: Նա Հնդկաստանի ժողովրդական կուսակցության հիմնադիրներից մեկն Էր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հնդկաստան  


Վերնագիրի այլ պիտակները