ԱՄՆ-ում 1913թ. մետաղադրամը աճուրդում վաճառվել է գրեթե 5 մլն դոլարով

21:24   16 Օգոստոս 2018    146

Hayatsk.info-ն հայտնում է, որ 1913թ. թողարկված 5 ցենտ արժողությամբ ամերիկական հազվդեպ մետաղադրամը Ֆիլադելֆիայում աճուրդի է հանվել և վաճառվել 4,56 մլն դոլարով: Գնորդը չի ցանկացել հրապարակել իր անունը:

«5 ցենտանոցի նոր տերը հիմա ԱՄՆ ամենահազվադեպ և ամենաարժեքավոր մետաղադրամներից մեկի սեփականատերն է»,-ասել է Stack’s աճուրդի տան նախագահ Բոշերս Բրայան Քենդրելան:

Մետաղադրամը կրում է ամերիկացի ֆինանսիստ Լուի Էլիասբերգի անունը (1896-1976), ով այն գնել է 1948թ.:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները