Վենեսուելան Պերուին է ներկայացրել մահափորձի գործով կասկածյալների անունները

22:21   16 Օգոստոս 2018    188

Վենեսուելայի արտաքին գործերի նախարարությունը Կարակասում Պերուի դեսպանատանն է ներկայացրել նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ մահափորձի գործով կասկածյալների ցուցակը, տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է երկրի ԱԳ նախարար Խորխե Արեասան:

Նախարարի խոսքով՝ կա երկու մարդ՝ կապված մահափորձի հետ: Այդ անձինք են Գրեգորիո Խոսե Յագուաս Մոնխեսը՝ «Լատինո» մականունով և Յիլբերտ Ալբերտո Էսկալոնան՝ «Հովիվ» մականունով: «Ամեն ինչ մատնանշում է, որ նրանք գտնվում են Պերուում», - ընդգծել է Արեասան:

Նա նաև նշել է, որ Վենեսուելան սպասում է Լիմայի դրական արձագանքին՝ տվյալ անձանց հանձնելու պահանջին ի պատասխան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վենեսուելա   Պերու   Մադուրո  


Վերնագիրի այլ պիտակները