Եղիսաբեթ II թագուհու բժշկին բեռնատարը մահացու վրաերթի է ենթարկել

09:21   17 Օգոստոս 2018    200

Լոնդոնում մահացել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II- ի բժիշկ Փիթեր Ֆիշերը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

67-ամյա տղամարդը հեծանիվով երթեւեկում էր քաղաքում, երբ տեղի է ունեցել բեռնատարի մասնակցությամբ պատահարը: Միջադեպի մանրամասները չեն հաղորդվում: Հայտնի է, որ Ֆիշերին բժշկական օգնություն է տրամադրվել, սակայն նա մահացել է վթարի վայրում ստացված վնասվածքներից:

Ֆիշերն, ով ավելի քան 10 տարի աշխատել է որպես թագուհու բժիշկ, հոմեոպաթիայի ոլորտի փորձագետ էր: Նա նաեւ Լոնդոնում Թագավորական հիվանդանոցի հետազոտությունների բաժնի տնօրենն էր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Եղիսաբեթ-II  


Վերնագիրի այլ պիտակները