Ընն «ավազակային» Է որակել ԿԺԴՀ-ի դեմ սահմանված պատժամիջոցները

10:35   17 Օգոստոս 2018    210

ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընն «ավազակային» Է որակել Փհենյանի դեմ սահմանված միջազգային պատժամիջոցները:

Ինչպես օգոստոսի 17-ին հայտնել Է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը, այդ մասին նա հայտարարել Է ԿԺԴՀ-ի հարավ - արեւելքում Վոնսան- Կալմա ափամերձ տուրիստական գոտի այցելության ընթացքում:

«Վոնսանում ափամերձ տուրիստական շրջանի կառուցման վիթխարի արշավը ցուցադրում Է մեր պայքարը թշնամական ուժերի դեմ, որոնք փորձում են խեղդել մեր ժողովրդին ավազակային պատժամիջոցներով եւ շրջափակմամբ: Դա մահու եւ կենաց մարտ Է հանուն կուսակցության հեղինակության պաշտպանության եւ բեղմնավոր պայքար հանուն ժողովրդական երջանկության արարման»,- ասել Է Կիմ Չեն Ընը:

Նրա խոսքով՝ «երբ այս ծանր ժամանակաշրջանում ավարտվի այդ խոշորամասշտաբ շինարարությունը, ամբողջ աշխարհը կտեսնի կուսակցության, բանակի եւ ժողովրդի միասնությունն ու համախմբվածությունը»:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԿԺԴՀ  


Վերնագիրի այլ պիտակները