Իտալիայում պայթյուն է տեղի ունեցել

11:05   17 Օգոստոս 2018    184

Իտալիայում աջակողմյան «Լիգա» կուսակցության շենքի մուտքի մոտ պայթուցիկ սարք է գործարկվել։

Կուսակցության առաջնորդը ՆԳ նախարար Մատեո Սալվինին է, փոխանցում է Corriere del Veneto-ն։

Ներկա պահին ոստիկանությունը պարզում է միջադեպի հանգամանքները։

Պայթյունը տեղի է ունեցել Վենետիկից հյուսիս գտնվող Վիլորբա քաղաքում։

Նշվում է, որ «Լիգա»-ի գրասենյակի մերձակայքում ևս մեկ պայթուցիկ սարք է հայտնաբերվել, որը չի գործարկվել։ Սակրավորներն այն վնասազերծել են։

Միջադեպը մեկնաբանելով՝ Սալվինին ասել է, որ չնայած հանցագործներն ու ագրեսորները փորձում են դադարեցնել կուսակցության գործունեությունը, նրանք չեն կարող վախեցնել դրա անդամներին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իտալիա  


Վերնագիրի այլ պիտակները