Վատիկանը մեկնաբանել է քահանաների սեռական ոտնձգությունների մասին զեկույցը

12:18   17 Օգոստոս 2018    242

Վատիկանը օգոստոսի 16-ին ափսոսանք է հայտնել ԱՄՆ-ի Փենսիլվանիայի նահանգի կաթոլիկ քահանաների կողմից փոքրահասակ երեխաների նկատմամբ սեռական բնույթի ոտնձգությունների բազմաթիվ դեպքերի կապակցությամբ, որոնց վերաբերյալ զեկույց էր հրապարակվել օգոստոսի 14-ին:

Այդ մասին ասված է Սուրբ աթոռի մամուլի ծառայության ղեկավար Գրեգ Բերկի հայտարարության մեջ, որը հրապարակել է Vatican News պորտալը:

«Ինչ վերաբերում է Փենսիլվանիայում այս շաբաթ հրապարակված զեկույցին, կա երկու բառ, որոնք կարող են արտահայտել այդ ահավոր հանցագործությունների պատճառով առաջացող զգացմունքները՝ ամոթ ու ցավ»,- նշել է Բերկը: Եկեղեցին, նրա խոսքով՝ «պետք է կարեւոր դաս քաղի իր անցյալից», եւ պատասխանատվությունը պետք է դրվի ինչպես բռնացողների, այնպես էլ նրանց վրա, ովքեր իրազեկված են եղել այդ հանցագործությունների մասին, բայց պարտակել են չարագործներին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վատիկան   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները