Իլոն Մասքը գանգատվել Է, որ շաբաթական աշխատում Է 120 ժամ

12:40   17 Օգոստոս 2018    192

Tesla բարձրտեխնոլոգիական ընկերության հիմնադիր Իլոն Մասքը գանգատվել Է գերհոգնածությունից:

New York Times թերթին տված հարցազրույցում Մասքը հայտարարել Է, որ վերջին ժամանակներս աշխատել Է շաբաթական 120-ական ժամ եւ յոթ օրից ավելի արձակուրդ չի վերցրել 2001 թվականից ի վեր, երբ նա ստիպված Էր երկարատեւ արձակուրդ վերցնել միայն այն բանի համար, որ հիվանդացել Էր մալարիայով:

«Եղել Է, որ ես ֆաբրիկայից չեմ հեռացել երեք-չորս օր անընդմեջ»,-ասել Է Մասքը հրատարակությանը, որը նշում Է, որ զրույցի ընթացքում ձեռնարկատերը մերթ ծիծաղում Էր, մերթ սկսում Էր լաց լինել:

Մասքի խոսքով՝ երբ հունիսի 28-ին լրացավ իր 47 տարին, ինքն աշխատավայրում անցկացրեց բոլոր 24 ժամերը: «Ողջ գիշերը, չեն եղել ոչ ընկերներ, ոչինչ»,-ասել Է նա՝ դժվարությամբ արտաբերելով բառերը:
Մասքը New York Times-ին հարցազրույց Է տվել այն միջադեպերի ֆոնին, որոնք վերջին ժամանակներս հետապնդում են նրա հիմնադրած ընկերությանը:

Այս շաբաթ արժեթղթերի եւ շուկաների գծով ԱՄՆ-ի հանձնաժողովը Tesla-ին ծանուցագիր Է ուղարկել՝ պահանջելով պարզաբանել ընկերությունը մասնավոր դարձնելու Մասքի պլանները: Նաեւ հայտնի Է դարձել, որ Tesla-ի նախկին աշխատակիցը բողոքագիր Է ներկայացրել հանձնաժողովին, որում պատմել Է, թե ընկերության ձեռնարկություններից մեկում ծաղկում Է թմրառեւտուրը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իլոն-Մասք  


Վերնագիրի այլ պիտակները