Ֆրանսիայում բեռնատարը բախվել է, կան տուժածներ. VIDEO

13:42   17 Օգոստոս 2018    147

Hayatsk.info-ն հայտնում է, որ Ֆրանսիայում բեռնատարը բախվել է երեխաների տեղափոխող ավտոբուսի, պատահարի հետևանքով տուժել է 9 մարդ։

3-13 տարեկան երեխաների տեղափոխող ավտոբուսի վարորդը կանգնեցրել է փոխադրամիջոցը Պիկարդիա շրջանում գտնվող Փարիզ-Րեյմս ավտոմայրուղու վրա՝ անվադողը փոխելու համար։ Այդ ընթացքում մայրուղով սլացող բեռնատարի վարորդը չի նկատել կայանված ավտոբուսն ու բախվել է դրան։

Հայտնի է, որ ավտոբուսում գտնվել է 45 մարդ։ Տուժածների թվում են 2 մեծահասակ ու 7 երեխա։ Բժիշկները լուրջ են համարել տուժածներից երկուսի՝ 11 և 12 տարեկան երեխաների ստացած վնասվածքները։

Աղբյուրը նշում է, որ բեռնատարի վարորդը ձերբակալված է, ալկոհոլային ազդեցության տակ գտնվելու նշաններ նրա մոտ չեն հայտնաբերվել։





Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները