«ԱՄՆ-ն պիտի հասկանա, որ սա կովբոյական ֆիլմ չէ». Չավուշօղլու

12:59   17 Օգոստոս 2018    258

Պաշտոնական Անկարային բարկացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, ըստ որի՝ Թուրքիան ԱՄՆ-ի համար լավ բարեկամ չէ։

Սպիտակ տան ղեկավարի այդ արտահայտությանն արձագանքել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

«ԱՄՆ-ն չի կարողանում տեսնել , թե ով է իրական բարեկամը։ Մենք սխալ պահվածք չենք ցուցաբերել։ Չենք աջակցել ԱՄՆ-ի վրա հարձակում գործած ահաբեկիչներին։ Ինչ է, ահաբեկչական կազմակերպություններին հազարավոր բեռնատարներով զենք-զինամթերք տա՞լն էր իրական բարեկամություն: Եթե ԱՄՆ-ն բարեկամական մոտեցում ցուցաբերեր, ապա նման լարվածության անհրաժեշտություն չէր էլ լինի։ ԱՄՆ-ն պիտի հասկանա, որ սա կովբոյական ֆիլմ չէ»։

Hayatsk.info

Հեշթեգներ: Չավուշօղլու  


Վերնագիրի այլ պիտակները