Կոլումբիացիներին խնդրել են շոգի պատճառով սեքսից խուսափել

14:08   17 Օգոստոս 2018    166

Կոլումբիայի Սանթա Մարթա քաղաքի իշխանությունները բնակիչներին կոչ էն արել շոգի պատճառով սեքսից հրաժարվել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հակասական հայտարարությունը կատարել է առողջապահության քաղաքային դեպարտամենտի ղեկավար Խուլիո Սալասը: Նա Կարիբյան ծովի ափին գտնվող հանգստավայրային քաղաքի բնակիչներին եւ զբոսաշրջիկներին նաեւ խորհուրդ է տվել ավելի շատ հեղուկ խմել եւ լայն հագուստ հագնել:

Սալասի խոսքով՝ 40 աստիճան շոգի պատճառով քաղաքի բուժհաստատությունները լեփ-լեցուն են ջերմային հարվածի հետեւանքներից տառապող հիվանդներով:

Տեղացիները գերատեսչության հրահանգները հոռետեսորեն են ընդունել եւ դրանց վրա ծիծաղել:

Սրտաբանների ամերիկյան ասոցիացիայի մասնագետների կարծիքով՝ սեքսը համարվում է չափավոր ֆիզիկական ակտիվություն եւ սրտի վրա ազդում է՝ ինչպես երկու սանդղահարթակով վեր զբոսանքը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Կոլումբիա  


Վերնագիրի այլ պիտակները