Ինդոնեզիայում թույլ են տվել անտառները հրկիզողների վրա կրակել

14:13   17 Օգոստոս 2018    106

Ինդոնեզիայի Սումատրա կղզում գտնվող Ռիաու նահանգի զինծառայողներին թույլ են տվել առանց նախազգուշացման կրակել անտառները հրկիզողներին հայտնաբերելու դեպքում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ապրիանտոյի խոսքով՝ նման որոշում է ընդունվել կապված այն հանգամանքի հետ, որ նահանգի տարածքում անտառային հրդեհների բռնկման դեպքում կրակը շատ արագ է տարածվում:

«Ռիաու նահանգում հրդեհների մոտ 99 տոկոսը կապված է անպատասխանատու մարդկանց դիտավորյալ գործողությունների հետ»,- նշել է Ապրիանտոն: Նա հավելել է, որ զինծառայողները կարող են կրակել միայն այն դեպքում, երբ հրկիզողին բռնել են հանցանքը կատարելիս:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Ինդոնեզիա  


Վերնագիրի այլ պիտակները