Tesla-ի նախկին աշխատակիցն ընկերությանը մեղադրել է աշխատողներին լրտեսելու մեջ

14:22   17 Օգոստոս 2018    114

Tesla-ի նախկին աշխատակից Կառլ Հանսենը, որը նախկինում աշխատում էր ԱՄՆ-ի Նեւադա նահանգի Gigafactory գործարանում, բողոք է ներկայացրել ԱՄՆ-ի Արժեթղթերի եւ բորսաների դաշնային հանձնաժողով (SEC) հետ:

Նա Tesla-ի ղեկավարությանը մեղադրել է աշխատակիցներին լրտեսելու մեջ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Հանսենի իրավաբան Ստյուարտ Մեյսների հայտարարությանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրա խոսքով՝ օգոստոսի 9-ին ներկայացված բողոքում Հանսենը պնդում է, որ Tesla-ն ընկերության ղեկավար Իլոն Մասկի կարգարդությամբ Նեւադայում գտնվող գործարանում աշխատակիցների անձնական հեռախոսային խոսակցությունները լսելու համար հատուկ սարքեր է տեղադրել:

Նա նաեւ մեղադրել է ընկերությանը ներդրողներից տեղեկատվության թաքցման համար: Նրա խոսքով՝ Tesla-ի ղեկավարությունը չի հայտնել նրանց 2018 թվականի առաջին կեսի 37 մլն դոլարի պղնձի եւ այլ հումքի գողության մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Tesla  


Վերնագիրի այլ պիտակները