Կանադայում անտառային հրդեհների թիվը հասել է 566-ի

14:33   17 Օգոստոս 2018    131

Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել, քանի որ տևական ժամանակ մոլեգնող անտառային հրդեհների թիվը հասել է 566-ի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Այստեղ մայր բնությունն է թելադրում: Մենք շատ ջանք ենք գործադրում, բայց ապարդյուն: Նահանգն անձրևի սուր կարիք ունի, բայց դատելով եղանակի տեսության տվյալներից՝ մոտ ապագայում նման բան չի լինի»,- նշել է հրշեջներից մեկը:

Աղբյուրը հավելում է, որ հրդեհների հետևանքով արդեն տարհանվել է 3.000 բնակիչ, ևս 18.000-ն ամեն վայրկյան կարող են տարհանվել:

Հայտնի է, որ ընթացիկ տարում Կանադայի տարածքում ավելի քան 1.800 անտառային հրդեհ է տեղի ունեցել՝ վնասելով 380.000 հա տարածք:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Կանադա  


Վերնագիրի այլ պիտակները