Թուրքիան կշարունակի ԱՄՆ գործողություններին համաչափ պատասխանել

15:00   17 Օգոստոս 2018    200

Թուրքիան մտադիր է հետագայում եւս համաչափ պատասխանել ԱՄՆ ցանկացած գործողության:

Այս մասին հայտարարել է Թուրքիայի առեւտրի նախարար Ռուհսար Փեքջանը:

«Մենք ԱՄՆ-ին արդեն պատասխանել ենք ըստ Առեւտրի համաշխարհային կազմակերպության կանոնների, մտադիր ենք հետագայում եւս համաչափ պատասխաններ տալ»,- ասել է թուրք նախարարը, փոխանցում է NTV-ն:

Նախօրեին Փեքջանը հայտնել էր, որ Անկարան ԱՀԿ-ում կբողոքարկի թուրքական պողպատի եւ ալյումինի մաքսատուրքերի բարձրացման ԱՄՆ որոշումը: Դրանից բացի, երկրի առեւտրի նախարարի խոսքով՝ ԱՄՆ-ի նկատմամբ Թուրքիայի կողմից սահմանվող մաքսատուրքերի լրացուցիչ ծավալը գնահատվում է տարեկան 533 մլն դոլար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները