Ս. Արաբիան դադարեցրել Է ՌԴ-ից թռչնամսի եւ ձվի ներմուծումը թռչնագրիպի պատճառով

15:44   17 Օգոստոս 2018    227

Սաուդյան Արաբիան ռուսական թռչնամսի եւ ձվի ներմուծման ժամանակավոր արգելք Է սահմանել ՌԴ-ի մի շարք մարզերում բարձրախտածին H5 թռչնագրիպի տարածման պատճառով:

Այդ մասին ասված Է Սաուդյան Արաբիայի պարենի եւ դեղորայքի գլխավոր վարչության (SFDA) հայտարարության մեջ:

Դրանում նշվում Է, որ SFDA-ն «ժամանակավորապես արգելել Է թռչնամսի ու ձվի եւ դրանց հիման վրա պատրաստված մթերքների ներմուծումը Ռուսաստանի Դաշնությունից բարձրախտածին H5 թռչնագրիպի տարածման պատճառով»:

«Վարչության որոշումը հիմնված Է Կենդանիների առողջության պահպանման համաշխարհային կազմակերպության զեկույցի վրա, որում իրազեկվել Է Ռոստովի, Կոստրոմայի եւ Պենզայի մարզերում թռչնագրիպի հայտնվելու դեպքերի մասին»,-հայտարարել են SFDA-ում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սաուդյան-Արաբիա  


Վերնագիրի այլ պիտակները