ԿՀՎ ղեկավարներ Թրամփին քննադատող նամակ են ստորագրել

16:46   17 Օգոստոս 2018    192

ԱՄՆ անվտանգության ծառայության նախկին աշխատակիցները և Կենտրոնական հետախուզական վարչության վեց նախկին ղեկավարները համատեղ նամակ են ստորագրել՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քննադատությամբ՝ ԿՀՎ նախկին ղեկավար Ջոն Բրենանին գաղտնի տեղեկատվության հասանելիությունից զրկելու նրա որոշման կապակցությամբ։

Այս մասին հաղորդում է The Daily Beast պարբերականը, որի խմբագրություն որ ուղարկվել է նամակը։

Նամակը ամերիկյան հետախուզության 12 նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ են ստորագրել։

«Մենք բոլորս համաձայն ենք այն բանի հետ, որ նախագահի գործողությունները ոչ մի ընդհանուր բան չունեն նրա հետ, թե ով պետք է կամ չպետք է իրավունք ունենա գաղտնի տվյալների հասանելիության և այն ամենի հետ, ինչը կապված է խոսքի ազատությունը խեղդելու հետ»,– գրել են նախկին պաշտոնյաները։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները