Ուզբեկստանը եւ Տաջիկստանը գործընկերության պայմանագիր ստորագրեցին

16:50   17 Օգոստոս 2018    186

Ուզբեկստանի եւ Տաջիկստանի նախագահներ Շավկաթ Միրզիյոեւը եւ Էմոմալի Ռահմոնը օգոստոսի 17-ին Տաշքենդում պայմանագիր են ստորագրել երկրների միջեւ ռազմավարական գործընկերության հաստատման մասին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է Ուզբեկստանի ղեկավարի մամուլի ծառայությունը:

«Նախագահները համապատասխան պայմանագիրն ստորագրել են Կուկսարոյ նստավայրում բարձր մակարդակով անցկացված բանակցությունների արդյունքում: Ուզբեկստանի Հանրապետության եւ Տաջիկստանի Հանրապետության միջեւ ռազմավարական գործընկերության վերաբերյալ պայմանագրում սահմանվել են երկարաժամկետ հարաբերությունների եւ կայուն գործընկերության հաստատման նպատակները, երկկողմ համագործակցության ռազմավարական ուղղությունները»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Անցկացված բանակցությունների արդյունքներով՝ կողմերը նաեւ ստորագրել են 27 փաստաթուղթ: Տաջիկստանի նախագահն այցով Տաշքենդ Է ժամանել օգոստոսի 17-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ուզբեկստան   Տաջիկստան  


Վերնագիրի այլ պիտակները