Ղազնում մարտերի ժամանակ մեկ շաբաթվա ընացքում զոհվել է շուրջ 250 մարդ

16:59   17 Օգոստոս 2018    234

Աֆղանստանի Ղազնի քաղաքում մեկ շաբաթվա ընթացքում խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը կարող է մինչեւ 250 մարդ կազմել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի հումանիտար հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի մամուլի քարտուղար Յենս Լերթեն:

«Վերջին չստուգված տեղեկությունների համաձայն՝ ռազմական գործողությունների վերջին շաբաթվա ընթացքում խաղաղ բնակիչների շրջանում զոհերի թիվը 200-ից 250 մարդ է կազմում»,- ասել է նա:

Լերքեն նշել է, որ, ՄԱԿ-ի տվալներով, Աֆղանստանի զինված ուժերը մաքրել են Ղազնիի ողջ կենտրոնը եւ այժմ մարտերը շարունակվում են արվարձաններում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աֆղանական-Ղազնի  


Վերնագիրի այլ պիտակները