Պուտինը քննարկել է Մերկելի հետ բանակցությունների թեմաները

17:39   17 Օգոստոս 2018    318

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատմել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ բանակցությունների թեմաները:

«Կարծիքների փոխանակում է տեղի ունեցել այն թեմաների շուրջ, որոնք կարող են քննարկվել Անգելա Մերկելի հետ հանդիպմանը, այդ թվում` սիրիական գործերը և Ուկրաինան»,-ասել է Պեսկովը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին   Մերկել  


Վերնագիրի այլ պիտակները