Չինաստանում սելֆիի պատճառով փլվել Է զբոսաշրջիկներով կամուրջը

18:15   17 Օգոստոս 2018    106

Չինաստանի Հունանի նահանգի Դունցզյանհուի ջրամբարի գեղատեսիլ շրջանում սելֆի անելու զբոսաշրջիկի փորձի պատճառով փլվել Է կամուրջը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշվում Է, որ զբոսաշրջիկը փակել Էր կամրջով անցումը, գոյացել Էր խցանում եւ ի վերջո տասը մարդ ընկել Էր ջուրը, չորս հոգի թեթեւ վնասվածքներ Է ստացել:
Տեղի իշխանությունները հետաքննում են փլուզման պատճառները:

Նախնական տվյալներով՝ դա տեղի Է ունեցել այն պատճառով, որ զբոսաշրջիկը կանգնած Է եղել եռակցվանքի վրա, որն ավելի բարակ Է եղել, քան կամրջի մյուս մասերը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները