Խաղաղ օվկիանոսում Մեքսիկայից ոչ հեռու ձեւավորվել է «Լեյն» փոթորիկը

19:52   17 Օգոստոս 2018    139

Խաղաղ օվկիանոսում «Լեյն» փոթորիկն է ձեւավորվել, հայտնում է ԱՄՆ Փոթորիկներին հետեւելու ազգային կենտրոնը (NHC), տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Օդերեւութաբանների տվյալներով՝ «Լեյնը» հիմա գտնվում է Մեքսիկայի Ստորին Քալիֆորնիա նահանգից մոտ 2,5 հազար կմ հեռավորությամբ եւ արեւմուտք ու հյուսիս-արեւմուտք է շարժվում ժամում 24 կմ արագությամբ: Քամու առավելագույն կայուն արագությունը կազմում է ժամում 120 կմ:

Օդերեւութաբանները նշում են, որ հաջորդ 36-48 ժամում սպասվում է փոթորկի ուժգնացում: Շաբաթ «Լեյնը» կարող է դառնալ տարվա ամենահզոր փոթորիկներից մեկը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Մեքսիկա  


Վերնագիրի այլ պիտակները