Բունդեսվերը շուրջ 100 տանկեր կուղարկի ՆԱՏՕ–ի զորաշարժին

20:44   17 Օգոստոս 2018    78

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «DW»-ին, Բունդեսվերը 8 հազար զինվոր, ինչպես նաեւ շուրջ 100 տանկեր եւ ավելի քան 2 հազար միավոր տրանսպորտային միջոց կուղարկի ՆԱՏՕ–ի զորաշարժին մասնակցելու համար։

Trident Juncture զորավարժությունները, որոնք կդառնան խոշորագույնը Սառը պատերազմի ավարտից հետո, կանցկացվեն հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 7-ը Նորվեգիայում։

Ընդհանուր առմամբ, ՆԱՏՕ–ի զորաշարժին կմասնակցեն ավելի քան 40 հազար զինծառայողներ ՆԱՏՕ–ի 30 անդամ պետություններից, ինչպես նաեւ դաշնակիցներից։ Գերմանիան, որը զորավարժություններին կուղարկի ամենամեծ քանակությամբ զինվորները, էականորեն ավելացրել է քանակակազմը։ Այսպես, 2015 թվականին Trident Juncture–ին մասնակցել է բունդեսվերի 3 հազար զինվոր։

Զորաշարժի նպատակը սպառնալիքների նոր ձեւերի նկատմամբ դաշինքի արձագանքը ստուգելն է։

Hayatsk.info

Հեշթեգներ: Բունդեսվեր   ՆԱՏՕ  


Վերնագիրի այլ պիտակները