Դրեզդենում բողոքի ցույցի ժամանակ Մերկելին կոչ են արել հրաժարական տալ

20:52   17 Օգոստոս 2018    89

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Գազետա»-ին, Ծայրահեղ աջականների բողոքի ցույցի ժամանակ, որոնք դեմ են հանդես գալիս Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի միգրացիոն քաղաքականությանը, կոչ են արել նրան հրաժարական տալ:

Նյութում նշվում է, որ ամառային արձակուրդներից եւ աշխատանքի դուրս գալուց անմիջապես հետո Մերկելը մեկնել է Դրեզդեն՝ տարածք, որտեղ վերջին ժամանակներս սրվել են հակամիգրացիոն տրամադրությունները: Հարյուրավոր ցուցարարներ դուրս են եկել փողոցներ, որտեղ անհամաձայնություն են հայտնել Մերկելի միգրացիոն քաղաքականության հետ: Ակցիան կազմակերպել էր PEGIDA-ի հակամիգրացիոն շարժումը: Փողոց էր դուրս եկել, ընդհանուր առմամբ, 600-ից 800 մարդ:

Ինչպես նշվում է նյութում, ցուցարարները նաեւ բղավում էին Գերմանիայի կանցլերին ուղղված հետեւյալ խոսքերը. «Ժողովրդի թշնամի», «Մերկելին իր բոլոր ընկերների հետ միասին ուղարկեք Աֆրիկա»: Ինչպես նշում է British Daily Mail-ը, ակտիվիստները, խոսելով Մերկելի մասին, բղավում էին «կորչի՛ր»:

Մերկելը ուղեւորվել է Դրեզդեն, ինչից հետո կարճ հայտարարությամբ է հանդես եկել, որի ընթացքում նա անվրդով էր:

«Մեզ մոտ իրավիճակ է ստեղծվել, երբ ոչ բոլոր խնդիրներն են լուծված, բայց 2015-ը տեղի չի ունենա եւ չի կրկնվի: Մենք բոլորովին նոր իրավիճակ ունենք»,- վստահեցրեց Մերկելը:

2015 թվականին Գերմանիան բախվել էր միգրացիոբ ճգնաժամի, երբ երկիր զանգվածաբար միլիոն փախստական էր եկել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Դրեզդեն   Մերկել  


Վերնագիրի այլ պիտակները