Պակիստանի վարչապետի պաշտոնում ընտրվել է կրիկետի նախկին աստղ Իմրան Խանը

21:19   17 Օգոստոս 2018    171

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «BBC News»-ին, Պակիստանի «Շարժում հանուն արդարության» կուսակցության ղեկավար Իմրան Խանն ուրբաթ ընտրվել է երկրի վարչապետի պաշտոնում:

Կրիկետի նախկին աստղ Իմրան Խանի կուսակցությունը հուլիսին կայացած քվեարկության արդյունքում ստացել է երկրի Ազգային ժողովի տեղերի մեծամասնությունը՝ հնարավորություն ընձեռելով Խանին դառնալ երկրի վարչապետ: Այդ պաշտոնին նա հասել է քաղաքականության ասպարեզ մուտք գործելուց ավել քան երկու տասնամյակ անց:

Նրա երդմնակալության արարողությունը կկայանա շաբաթ: Ինչպես ընդգծում է աղբյուրը 65-ամյա գործիչը կժառանգի մի երկիր, որը գտնվում է աճող տնտեսական ճգնաժամի կենտրոնում, և նոր վարչապետը խոստացել է «նոր Պակիստան» ստեղծել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պակիստան  


Վերնագիրի այլ պիտակները