Պորտուգալիայում բացվել է Եվրոպայի ամենամեծ արևային էլեկտրակայանը

21:24   17 Օգոստոս 2018    133

Պորտուգալական Օրիկա քաղաքի մոտակայքում գործարկվել է Եվրոպայի ամենամեծ արևային էլեկտրակայանը:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Euromag»-ին, կայանի արտադրած էներգիան կբավականացնի 25 000 ընտանիքի ապահովելու համար, միևնույն ժամանակ սովորական ջերմային էլեկտրակայանների համեմատ այն տարեկան 50 000 տոննա ավելի քիչ ածխաթթու գազ է արտանետում:

Նոր էլեկտրակայանի գործարկմամբ Պորտուգալիան գրեթե հասել է 2020 թվականի համար նախատեսված վերականգնվող էներգիայի հարցով իր նպատակին: Պորտուգալիայում վերականգնվող էներգիայի մասնաբաժինը կազմում է 29 տոկոս, իսկ 2020-ին այն պետք է կկազմի 31 տոկոս:

Նշվում է, որ ԵՄ 11 երկիր արդեն իրականացրել է 2020-ի համար նախատեսված «կանաչ» էներգիայի հարցով ազգային ծրագիրը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պորտուգալիա   Եվրոպա  


Վերնագիրի այլ պիտակները