Միլիոնատերն ազատ ժամանակն անցկացնում է փողոցներում թափված աղբը հավաքելով

21:36   17 Օգոստոս 2018    152

Չինաստանի Չունցին քաղաքում բնակվող հաջողակ գործարար Չժուն Կոնգրունը հայտնի է դարձել «միլիոնատեր աղբ հավաքողը» մականունով:

Այս մականունը չինացին ստացել է իր քաղաքի փողոցներով անցնելու և թափված աղբը հավաքելու սովորության համար: Նա իր ազատ ժամանակն անցկացնում է քաղաքում զբոսնելով հատուկ աղբահավաք սարքը ձեռքին և հավաքելով այն ամենն, ինչ տեսնում է ճանապարհին թափված:

52-ամյա գործարարն իր քաղաքի փողոցները մաքրել սկսել է երեք տարի առաջ Հայնան նահանգ կատարած ընտանեկան ճամփորդությունից հետո: Այնտեղ նա հանդիպել էր թոշակի անցած դասախոսի, որը պարբերաբար աղբ էր հավաքում տեղի լողափերից:

Գործարարն այնպես է տպավորվել ծեր կնոջ արարքով, որ որոշել է հետևել նրա օրինակին՝ մաքրելով հայրենի քաղաքի փողոցները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները