Սաուդյան Արաբիան պաշտոնապես արգելել է կրիպտոարժույթը

21:53   17 Օգոստոս 2018    310

Hayatsk.info-ն հայտնում է, որ Անժխտելի է, որ կրիպտոարժույթը աստիճանաբար առօրյայի մաս է դառնում, և երկրները ստիպված կլինեն հաշվի նստել այդ իրողության հետ:

Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ օրերս Սաուդյան Արաբիան նույնպես որոշել է համալրել այն պետությունների շարքերը, որոնք հստակ դիրքորոշում են որդեգրել կրիպտոարժույթի նկատմամբ՝ մերժելով այն:

Երկիրը արգելել է բիթքոինով և այլ կրիպտոարժույթով առևտուրը՝ հիմնավորելով այդ քայլը նրանով, որ դրանք քաղաքացիներին արագ հարստանալու անիրական հույս են ներշնչում, բայց իրականում չարդարացված բարձր ռիսկեր են պարունակում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սաուդյան-Արաբիա  


Վերնագիրի այլ պիտակները