Էկվադորում գյուղատնտեսության նախարարին աշխատանքից հեռացրել են

22:21   17 Օգոստոս 2018    189

Hayatsk.info-ն հայտնում է, որ Էկվադորի նախագահ Լենին Մորենոն աշխատանքից ազատել է գյուղատնտեսության նախարար Մարիուքսի Գոմեսին այն բանից հետո, երբ սոցցանցերում հրապարակվել է նախարարի անպատշաճ վարքը ցուցադրող սկանդալային տեսանյութ:

Էկվադորի կառավարությունը նաև ներողություն է խնդրել ֆերմերային համայնատիրություններից: Թերթի տեղեկացմամբ՝ ավելի վաղ սոցցանցերում տեսանյութ էր հրապարակվել, որտեղ Գոմեսը պաշտոնական միջոցառման ժամանակ առանց կարդալու պատռել է ֆերմերների խմբի կողմից իրեն տրված փաստաթուղթը՝ հայտարարելով, որ չի պատրաստվում կարդալ «քաղաքականության կամ անձնական շահերի վրա հիմնված» փաստաթղթերը: Նախարարի այդ վարքագիծը բուռն քննադատության է արժանացել նախարարության ներկայացուցիչների կողմից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Էկվադոր  


Վերնագիրի այլ պիտակները