Թրամփը կրկին հետաքրքրություն է ցուցաբերել Փրինսի առաջարկին

09:01   18 Օգոստոս 2018    327

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հետաքրքրություն է ցուցաբերել Աֆղանստանում «Blackwater» ընկերության հիմնադիր Էրիկ Փրինսի՝ պատերազմը «սեփականաշնորհելու» մասին առաջարկին, հաղորդում է NBC News- ը՝ վկայակոչելով վարչակազմի ներկայիս եւ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Աղբյուրների համաձայն, այս առաջարկը ենթադրում է ԱՄՆ-ի զորքերին մասնավոր զինվորական կապալառուներով փոխարինել, որոնք հաշվետու են լինելու անմիջապես նախագահի առջեւ:

«Թրամփի խորհրդականները անհանգստացած են, որ Աֆղանստանում հակամարտության վերաբերյալ նրա անհամբերությունը կստիպի նրան լրջորեն դիտարկել առաջարկությունները»:

NBC News-ին տված հարցազրույցում Փրինսը հայտարարել է, որ Թրամփի խորհրդականները Աֆղանստանում իրավիճակը վարդագույն գույներով են ներկայացնում, պնդելով, որ խաղաղությունը մոտ է:

NBC News-ը հաղորդում է, որ վարչակազմի պաշտոնյաները հաճախ են ընդգծում թալիբների հետ քաղաքական որոշումների որոնման անհրաժեշտությունը եւ նվազեցնում են ռազմական պարտությունները:

Ազգային անվտանգության խորհրդի մամուլի քարտուղարը հերքել է նման պնդումները, հաղորդելով NBC News-ին, որ նախագահը հավատարիմ է Աֆղանստանի վերաբերյալ ռազմավարությանը, որը նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները