Ռումինիայի վարչապետը արդարացրել է ոստիկանության կողմից ուժի կիրառումը

09:22   18 Օգոստոս 2018    206

Ռումինիայի վարչապետը արդարացրել է հակակառավարական բողոքի ընթացքում ոստիկանության կողմից ուժի կիրառումը, ինչի հետեւանքով ավելի քան 450 մարդ վիրավորվել է, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Վարչապետ Վիորիկա Դանսիլան նամակ է հղել Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերին, որտեղ պնդել է, որ այլ քաղաքական գործիչները, այդ թվում նախագահ Կլաուս Յոհանիսը, փորձել են «բռնի տապալել օրինական կառավարությունը»:

Նա նշել է, որ ոստիկանությունը բռնությանն արձագանքել է իր իրավասությունների շրջանակում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Ռումինիա  


Վերնագիրի այլ պիտակները