Թրամփը հայտնել է Վաշինգտոնում ռազմական շքերթը հետաձգելու պատճառը

09:25   18 Օգոստոս 2018    211

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ասել է, թե ինչու է հետաձգել նոյեմբերի 10-ին Վաշինգտոնում կայանալիք ռազմական շքերթը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Նրանց (Վաշինգտոնի իշխանություններին) ուղղված հարցին ի պատասխան՝ հանդիսավոր ռազմական շքերթ անցկացնելու մասին, նրանք այնքան անհավանական բարձր գին սահմանեցին, որ ես չեղարկեցի այն»,-գրել է Թրամփը Twitter-ի իր էջում՝ տեղի իշխանություններին «անսպասելիորեն եկամուտ ստանալու» մեջ մեղադրելով։

Թրամփի կարծիքով՝ քաղաքային իշխանությունները բարձրացրել են շքերթի արժեքը։ Ի պատասխան նախագահի՝ քաղաքապետ Մյուրիել Բոուզերը հայտարարել է, որ շքերթը գանձարանին համար 21․6 մլն դոլար կարժենար, ինչը 4 անգամ փոքր է այն գումարից։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները