Իրանը դիվանագիտական բողոք է հայտնել Վրաստանին

12:25   18 Օգոստոս 2018    241

Իրանը լուրջ դիվանագիտական բողոք է հայտնել Վրաստանին՝ կապված Թբիլիսիի օդանավակայանում մի շարք իրանցի ուղևորուհիների նկատմամբ անարգանքի դրսևորման հետ, որոնց անվտանգության ստուգումների ընթացքում ստիպել են հանել հիջաբները:

Ինչպես փոխանցում է իրանական «Թանսիմ» գործակալությունը, Իրանի ԱԳՆ խոսնակ Բահրամ Քասեմին հայտարարել է, որ Թեհրանը լուրջ բողոք է հայտնել Վրաստանին իրանուհիների հետ օդանավակայանում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:

Այս հայտարարությունը հետևել է լրատվամիջոցներում տարածված լուրին, որի համաձայն իրանցի ուղևորուհիներն անարգանքի են ենթարկվել Թբիլիսիից Սպահան թռչելուց առաջ: Քասեմիի խոսքով՝ ստեղծված խնդիրը գտնվում է Վրաստանում Իրանի դեսպանության ուշադրության կենտրոնում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան   Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները