Կոստա Ռիկայի ափերի մոտ 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

13:54   18 Օգոստոս 2018    294

Կոստա Ռիկայի ափերի մոտ 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 23:22-ին: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է մայրաքաղաք Սան Խոսեից 165 կմ հարավ-արևելք: Երկրաշարժի օջախը գտնվել է 40 կմ խորության վրա:

Ստորգետնյա ցնցումների հետևանքով տուժածների, ավերածությունների և ցունամիի վտանգի մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները