Թրամփը Պուտինին տեղեկացրել է, որ ԱՄՆ-ն կմնա Սիրիայում մինչև ԴԱԻՇ-ի վերջնական ջախջախումը

13:22   18 Օգոստոս 2018    253

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինին տեղեկացրել է, որ ԱՄՆ-ն ծրագրում է պահպանել ներկայությունը Սիրիայում մինչև ԴԱԻՇ վերջնական ջախջախումը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ճեպազրույցի ժամանակ Մերձավոր Արևելքի հարցերով պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Դևիդ Սաթերֆիլդն ասել է, որ «Սիրիայում ԱՄՆ-ի հետագա ներկայության հետ կապված նախագահի դիրքորոշման վերաբերյալ կասկածներ չպետք է լինեն»։

«Մենք Սիրիայում ենք մինչև ԴԱԻՇ-ի նկատմամբ վերջնական հաղթանակը։ Եվ այս ուղերձը Թրամփը հղում է Պուտինին»,-ասել է Սաթերֆիլդը։

Դիվանագետն ընդգծել է, որ Սիրիայում դրության շուրջ Վաշինգտոնը կփոխգործակցի Մոսկվայի հետ ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքական մակարդակով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ   ՌԴ   ԴԱԻՇ  


Վերնագիրի այլ պիտակները