Մահացել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը

14:10   18 Օգոստոս 2018    417

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «The Guardian»-ին, Կարճատև հիվանդությունից հետո, 80 տարեկանում մահացել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը։

Գանացի դիվանագետը զբաղեցրել է ՄԱԿ-ի յոթերորդ գլխավոր քարտուղարի պաշտոնը 1997-ից 2006 թվականներին։ Նա Խաղաղության նոբելյան մրցանակի է արժանացել իր մարդասիրական գործունեության համար։

Քոֆի Անանը ծնվել է Գանայի Կումասի քաղաքում 1938 թվականի ապրիլի 8-ին, ուներ երեք երեխա։

Hayatsk.info

Հեշթեգներ: Քոֆի-Անան  


Վերնագիրի այլ պիտակները