Իրանի էսկադրային ականակիրը վերազինվել է սեփական արտադրության հրետանային համակարգով

14:18   18 Օգոստոս 2018    292

Իրանի ռազմածովային ուժերի էսկադրային ականակիրն առաջին անգամ վերազինվել է սեփական արտադրության հականավային հրթիռների դեմ պայքարելու համար նախատեսված զենիթահրետանային համալիրով։

Այդ մասին հայտնում է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար Հոսեյն Խանզադիին։

Խանզադիի խոսքով՝ Kamand համալիրը կարող է խոցել թիրախը երկու կիլոմետր հեռավորությունից՝ րոպեում չորսից մինչև յոթ հազար կրակոց արագությամբ։

Նա նշել է, որ այժմ համակարգը կտեղակայվի նավերի վրա, որոնք գործողություններ են իրականացնում ափերից հեռու։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները