Լուկաշենկոն Բելառուսի վարչապետ է նշանակել Սերգեյ Ռումասին

14:26   18 Օգոստոս 2018    308

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Բելտա»-ին, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն փոխել է կառավարության ղեկավար կազմը:

Բելառուսի վարչապետ է նշանակվել Սերգեյ Ռումասը, ով մինչ այժմ գլխավորում էր Զարգացման բանկը: Վարչապետի առաջին տեղակալ է նշանակվել Ալեքսանդր Տրունչինը, ով գլխավորում էր կառավարության աշխատակազմը: Փոխվարչապետ է նշանակվել Իգոր Լյաշենկոն, ով մինչ այդ զբաղեցնում էր «Բելնեֆտեխիմ» կոնցեռնը:

Մինչ այս Բելառուսի վարչապետի պաշտոնը զբաղեցնում էր Անդրեյ Կոբյակովը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լուկաշենկո  


Վերնագիրի այլ պիտակները