Լվովում հորդառատ անձրևների հետևանքով մեքենաները հայտնվել են ջրի «թակարդում», տարհանվել է 130 մարդ

14:32   18 Օգոստոս 2018    297

Ուկրաինայի Լվով քաղաքում հորդառատ տեղումների հետևանքով փողոցները հեղեղվել են, իսկ մեքենաները՝ հայտնվել ջրի «թակարդում»։

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, փրկարարները ճանապարհին արգելափակված երթուղայիններից ու մեքենաներից 130 մարդ են տարհանել։

Երեկ երեկոյան հորդառատ անձրևներ են տեղացել Լվովում, մի շարք փողոցներ հեղեղվել են, տրանսպորտի երթևեկությունը դժվարացել է, տապալվել են ծառեր։

Քաղաքապետարանում շտաբ է ստեղծվել եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքների վերացման համար։



Hayatsk.info

Հեշթեգներ: Լվով  


Վերնագիրի այլ պիտակները