Թրամփի պատասխանը դեմոկրատ նահանգապետին

15:24   18 Օգոստոս 2018    152

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ արդեն կատարել է իր նախընտրական խոստումը և Ամերիկան կրկին հզոր է դարձրել ընդամենը 1,5 տարում։

Այդ մասին նա գրել է Twitter-ի իր էջում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Որպես ապացույց՝ նա նշել է իր նախագահության օրոք ֆոնդային շուկաների աճը, գործազրկության մակարդակի նվազումը, ԱՄՆ զինուժի ամրապնդումը։

Հանրապետական նախագահը նման հայտարարություն է արել՝ պատասխանելով դեմոկրատ, Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոյի հայտարարությանը, թե՝ «ԱՄՆ-ն չի համարում հզոր երկիր, որովհետև կանայք շարունակում են խտրականության ենթարկվել...»։

«Ես արդեն Ամերիկան կրկին հզոր եմ դարձրել, միայն նայեք շուկաներին, աշխատատեղերին, զինված ուժերին՝ ռեկորդներ ենք սահմանում և ավելի լավը կդարձնենք»,- գրել է նա։

Թրամփն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացել էր Ամերիկան կրկին հզոր դարձնել՝ վերականգնել արդյունաբերությունը, ստեղծել նոր աշխատատեղեր, թեթևացնել բիզնեսի համար հարկային բեռը, խստացնել միգրացիոն քաղաքականությունը, վերանայել արտաքին քաղաքականությունում ուղղությունները։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները