ՌԴ-ում երեխան խնդրել է բոլորին օգնել գտնել իր մայրիկի համար դժվար ճարվող դեղամիջոցը

15:47   18 Օգոստոս 2018    170

Վոլգոգրադի բնակիչ, 6-րդ դասարանի աշակերտ Իվանը հարևան շենքերի մուտքերում հայտարարություն է փակցրել, որում խնդրել է օգնել գտնել իր մայրիկի համար դժվար ճարվող դեղամիջոցը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Հարգելի բնակիչներ, խնդրում ենք ձեզ չլինել անտարբեր, շատ է պետք «Նիմոտոպ» դեղամիջոցը։ Օգնեք բուժել մայրիկիս։ Շնորհակալ եմ, Իվան»,- գրել է դեռահասը, ում մայրիկը գլխուղեղի կաթված է տարել։

Պարզվել է, որ տվյալ դեղամիջոցը չկա դեղատներում։ Այդ դեղամիջոցն արտադրող ընկերության ռուսաստանյան ներկայացուցչությունում պարզաբանել են, որ «Նիմոտոպ»-ի մատակարարումները դադարեցվել են և կվերականգնվեն միայն հաջորդ տարի։

Առողջապահության շրջանային կոմիտեն արձագանքել է հայտարարությանը։ Բժիշկները խոստացել են կապվել նրա ընտանիքի հետ, պարզել բոլոր մանրամասները և գոնե գտնել այդ դեղամիջոցին փոխարինող այլ դեղեր, որոնք կօգնեն կայունացնել կնոջ վիճակը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները