Կարմիր խաչի ղեկավարը Քոֆի Անանի մահը աշխարհի համար մեծ կորուստ է անվանել

19:19   18 Օգոստոս 2018    224

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, ՄԱԿ նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի մահը մեծ կորուստ է աշխարհի համար, Twitter-ում գրել է Կարմի խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պեթեր Մաուերը:

Անանը մահացել է շաբաթ, 80 տարեկանում: Twitter-ում Անանի միկրոբլոգում նախկին գլխավոր քարտուղարի ընտանիքի եւ Քոֆի Անանի հիմնադրամի անունից հայտարարություն էր հայտնվել: Հաղորդագրությունում նշվում է, որ Նոբելյան մրցանակակիրը մահացել է կարճատեւ հիվանդությունից հետո հարազատների շրջապատում:

«Վշտացած եմ Քոֆի Անանի մահվան լուրից: Հումանիտար գործունեության իսկական առաջնորդ եւ խաղաղության մարտիկ: Հսկայական կորուստ մեր աշխարհի համար, նրա կարիքը կզգացվի», - նշված է Մաուերի հաղորդագրությունում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Քոֆի-Անան  


Վերնագիրի այլ պիտակները