Լուկաշենկոն Բելառուսի նոր վարչապետ է նշանակել. VIDEO

19:31   18 Օգոստոս 2018    199

Hayatsk.info-ն հայտնում է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրի նոր վարչապետ է նշանակել։

Ինչպես նշվում է, վարչապետի պաշտոնը Անդրեյ Կոբյակովի փոխարեն զբաղեցրել է Զարգացման բանկի նախկին ղեկավար Սերգեյ Ռումասը։ Բացի այդ վարչապետի առաջին տեղակալ է դարձել Ալեքսանդր Տուրչինը, ով մինչ այդ զբաղեցնում էր կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։

Վարչապետի տեղակալ է նշանակվել մինչ այժմ «Բելնեֆտեխիմ» կոնցերնի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Իգոր Լյաշենկոն։ Տեղակալ է նշանակվել նաև Վլադիմիր Կուխարյովը, ով զբաղեցնում էր պետական վերահսկողական կոմիտեի փոխնախագահի պաշտոնը։ Բացի այդ վարչապետի տեղակալ է նշանակվել Իգոր Պետրիշենկոն, ով մինչ այդ Ռուսաստանում Բելառուսի դեսպանն էր։

Հաղորդվում է, որ բացի այդ Լուկաշենկոն մի շարք նախարարներ է նշանակել։



Hayatsk.info

Հեշթեգներ: Լուկաշենկո   Բելառուս  


Վերնագիրի այլ պիտակները