ՌԴ Պետդումայի նախագահը հանդիպել է Էրդողանի հետ

19:44   18 Օգոստոս 2018    194

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն Անկարայում հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

«Հանդիպումը կայացել է շաբաթ «Արդարություն և զարգացում» կուսակցության վեցերորդ համընդհանուր համագումարի ավարտից հետո»,- լրագրողներին հայտնել են Պետդումայի պատվիրակությունից, որը համագումարին մասնակցել է երկրի ղեկավարության հրավերով:

Հանդիպման մանրամասները դեռևս հայտնի չեն:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՌԴ   Պետդումա   Էրդողան  


Վերնագիրի այլ պիտակները