ԿԺԴՀ-ն Թրամփին կոչ է արել «համարձակ որոշումներ» կայացնել

20:22   18 Օգոստոս 2018    231

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «RIA Novosti»-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և պետքարտուղար Մայք Պոմպեոն չպետք է թույլ տան, որ ներքաղաքական պայքարը փչացնի ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև հարաբերությունները:

Ինչպես նշվում է՝ այժմ երկու երկրների հարաբերությունները «փակուղում» են, ինչը ԱՄՆ նախագահից «համարձակ որոշումների» ընդունում է պահանջում:

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կյանքի է կոչել այն, ինչ չէր կարող անել ոչ մի նախագահ, այն է՝ ԿԺԴՀ-ի և ԱՄՆ-ի ֆանտաստիկ հանդիպումը. քանի որ նա գործել է համաձայն իր կամքի և վճռականության, չի տատանվել և անխոս չի հնազանդվել իր օգնականներին»,- ասվում է նյութում:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԿԺԴՀ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները