Մեծ Բրիտանիայի Queen Elizabeth ավիակիրը սկսում է իր առաջին ուղեւորությունը դեպի ԱՄՆ

20:49   18 Օգոստոս 2018    252

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «RIA Novosti»-ին, Մեծ Բրիտանիայի պատմության խոշորագույն Queen Elizabethմեջ ավիակիրը շաբաթ կսկսի իր առաջին ուղեւորությունը Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

«Queen Elizabeth-ը մեր ազգային ուժի ճշմարիտ վկայությունն է եւ ողջ երկիրը կարող է հպարտանալ մեր ճարտարագիտական վարպետության եւ միջազգային հավակնությունների այս փայլուն խորհրդանիշով, երբ նավը նավահանգստից դուրս է գալիս միջազգային ասպարեզ», - ասվում է պաշտպանության նախարար Գեվին Ուիլյամսոնի հաղորդագրության մեջ:

Նա նշել է, որ ավիակրի առաջին ուղեւորությունը կոչված է ամրապնդել ԱՄՆ զինված ուժերի հետ հարաբերությունները:

Queen Elizabeth-ը, որի կառուցումը 3 միլիարդ ֆունտ է, լիարժեք ծառայության կանցնի 2021 թվականին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեծ-Բրիտանիա   Queen-Elizabeth   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները